Հնդկաստանը կրճատել է զենքի ներմուծումը, ավելացրել արտահանումը
Քաղաքական
11:43 04/04/2023
Աշխարհ

Հնդկաստանը կրճատել է զենքի ներմուծումը, ավելացրել արտահանումը

Հնդկաստանը վերջին վեց տարվա ընթացքում սպառազինության արտահանումը մեծացրել է ավելի քան 8 անգամ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

««Ինքնաբավ Հնդկաստան» նախաձեռնությունը օգնել է երկրին՝ խրախուսելով երկրում պաշտպանական սարքավորումների նախագծումը, զարգացումը և արտադրությունը՝ այդպիսով երկարաժամկետ հեռանկարում նվազեցնելով կախվածությունը ներմուծումից: 2020-ին օտարերկրյա աղբյուրներից պաշտպանական գնումների ծախսերը 2018-19-ի համեմատ նվազել են՝ կազմելով ընդհանուր ծախսերի 36.7 տոկոսը նախկին 46 տոկոսի համեմատ»,-նշել են նախարարությունից։

Ինչ վերաբերում է արտահանման թվային ցուցանիշներին, ապա, ըստ Հնդկաստանի գերատեսչության, եթե 2016-17 թվականներին արտահանման ծավալը կազմել է 184.7 մլն դոլար, ապա այսօր այն հասնում է 1.67 մլրդ դոլարի։

Աղբյուրը հիշեցնում է, որ «Ինքնաբավ Հնդկաստան» նախաձեռնությունը հռչակել է գործող վարչապետ Նարենդրա Մոդին 2020-ի մայիսին։

Արշավի նպատակն է տնտեսության առանցքային ոլորտներում Հնդկաստանի ինքնաբավության ապահովում, ինչպես նաև  ապագա աշխարհատնտեսական ցնցումների նկատմամբ դիմադրողականության բարձրացում։

Նշենք, որ Հայաստանը, ըստ մամուլում հայտնված, ապա պաշտոնապես հաստատված տեղեկությունների, ևս սպառազինություն է ձեռք բերում Հնդկաստանից։

Placeholder
Հնդկաստանը կրճատել է զենքի ներմուծումը, ավելացրել արտահանումը