Ֆիննախը ավելի քան 92 հազար դոլար արժողությամբ նոր վարկ է վերցրել
Տնտեսություն
14:35 04/04/2023
Հայաստան

Ֆիննախը ավելի քան 92 հազար դոլար արժողությամբ նոր վարկ է վերցրել

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են՝ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները.

.Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում
. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում
.Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։
 

Placeholder
Ֆիննախը ավելի քան 92 հազար դոլար արժողությամբ նոր վարկ է վերցրել