«Հրապարակ». Պատգամավորն զրկել են մեքենա վարելու իրավունքից խմածության պատճառով
Օրվա մամուլ
09:05 05/04/2023
Հայաստան

«Հրապարակ». Պատգամավորն զրկել են մեքենա վարելու իրավունքից խմածության պատճառով

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։

Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» եկավ` հերքելով փաստը, հետո վերադարձավ և պատմեց, թե իբր դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, սակայն վարորդական իրավունքից զրկել են ոչ թե խմածության պատճառով, այլ այն, որ չի կատարել ավտոտեսուչի հրահանգը՝ չի փչել խմածության սարքով և այլն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Պատգամավորն զրկել են մեքենա վարելու իրավունքից խմածության պատճառով