Աբխազիայի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել
Քաղաքական
16:08 08/04/2023
Տարածաշրջան

Աբխազիայի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել

Աբխազիայում մեկնարկել են հանրապետության և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Աբխազիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել շտաբների և զորքերի պատրաստվածությունը, նրանց գործողությունների համահունչության մակարդակը հանկարծակի ի հայտ եկած խնդիրները լուծելու ժամանակ։ Զորավարժությունները սկսվել են ռազմական հրամանատարության, վերահսկողության մարմինների և զորքերի մարտական պատրաստվածության ստուգմամբ՝ նրանց մուտքով դեպի ուսումնավարժարաններ և տեղանքի քիչ հայտնի տարածքներ։

ՊՆ-ից հայտնում են, որ առաջնահերթություն է տրվելու արդի ուժերով ու միջոցներով հակառակորդին ոչնչացնելու, զինված ուժերի բոլոր տեսակների ու ճյուղերի փոխգործակցության կազմակերպման ու պահպանման խնդիրների մշակմանը։

Placeholder
Աբխազիայի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել