Թուրքիայի էներգետիկայի նախարարություն. «Աքքույու» ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2024 թվականին
Տնտեսություն
13:13 08/04/2023
Տարածաշրջան

Թուրքիայի էներգետիկայի նախարարություն. «Աքքույու» ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2024 թվականին

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը CNN Turk-ին ասել է, որ, «Աքքույու»  ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի մինչև 2024 թվականի ապրիլի վերջը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

Նրա խոսքով՝ ապրիլի 27-ին ատոմակայան կմատակարարվի առաջին միջուկային վառելիքը, որից հետո կիրականացվեն փորձարկումներ։

«Մինչև էլեկտրաէներգիայի ուղղակի արտադրության սկիզբը որոշակի ժամկետներ կան։ Կարող եմ ասել, որ 9-12 ամսվա ընթացքում, այսինքն՝ մոտ մեկ տարի հետո, կայանը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել»,-ասել է Դոնմեզը։

Placeholder
Թուրքիայի էներգետիկայի նախարարություն. «Աքքույու» ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2024 թվականին