Փարիզ 2024. Կանցկացվեն փորձնական միջոցառումներ
Սպորտ
19:30 08/04/2023
Աշխարհ

Փարիզ 2024. Կանցկացվեն փորձնական միջոցառումներ

Փարիզում 2024թ. կայանալիք 33 -րդ ամառային օլիմպիական  խաղերի նախապատրաստական աշխատանքները նոր թափ են ստանում: Այդ գլխավոր մարզական իրադարձության մեկնարկին մնացել է 476 օր:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ առաջիկա ամռանը կազմկոմիտեն նախատեսում է սկսել  թեստավորման ծրագիրը: Թեև դրանք   չեն կրկնօրինակի խաղերի մրցումների ճշգրիտ տարբերակը, սակայն պետք է  ապահովեն  շահագրգիռ կողմերի ներկայությունը:

Թեստային փորձամրցումները կազմակերպիչներին հնարավորություն կտան կատարել անհրաժեշտ փոփոխություն, որպեսզի ապահովվի  խաղերի սահուն ընթացքը:

Թեստերի վերջնափուլը 2024թ.հունիսն է, երբ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կանցկացվի աթլետիկայի մրցաշար:

Առաջին փորձնական միջոցառումը տեղի կունենա Մարսելում. հուլիսի 9-16-ը կկայանա   առագաստանավային սպորտի միջազգային խոշոր  մրցաշար:

Ծրագիրը մշակվել է յուրաքանչյուր մարզաձևի համար  հատուկ պահանջներով և համապատասխանեցվել են միջազգային ֆեդերացիաների հետ։

Placeholder
Փարիզ 2024. Կանցկացվեն փորձնական միջոցառումներ