Գյումրու միջազգային թատերական փառատոնին կմասնակցեն երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր
Օրվա թեմա
10:06 10/04/2023
Հայաստան

Գյումրու միջազգային թատերական փառատոնին կմասնակցեն երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը կայանալու է Գյումրու միջազգային թատերական փառատոնը։

Փառատոնային օրերին մեկ տանիքի ներքո մեկտեղվելու են երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր՝ մայրաքաղաք Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:

Փառատոնի շնորհիվ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն կստանա հաղորդակից դառնալու հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումներին:
Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու նաև «Գյումրին` միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ:

Placeholder
Գյումրու միջազգային թատերական փառատոնին կմասնակցեն երկու տասնյակից ավելի թատրոններ ու թատերախմբեր