Հայաստանը ներառվել է մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի երկրների եռյակում
Տնտեսություն
17:19 10/04/2023
Հայաստան

Հայաստանը ներառվել է մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի երկրների եռյակում

Մայիսյան տոներին ռուսները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Վրաստանը, իսկ երկրի ներսում ճանապարհորդությունների համար առաջատարը Սանկտ Պետերբուրգն է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Русский стандарт» բանկի իրականացրած հետազոտությանը։

Ըստ հետազոտության՝ մերձավոր պետությունների շարքում հարցումների թվով առաջատարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է։ «Շատերը գնում են Բելառուսի մայրաքաղաք ՝ գնումներ կատարելու, տեղական ռեստորաններում համեղ և իսկական սնունդ ուտելու, ինչպես նաև հետաքրքիր տեսարժան վայրեր տեսնելու համար», - գրում են հետազոտության հեղինակները:
Երկրորդ տեղում Ղազախստանն է, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։
Երրորդ տեղում հայտնվել է Հայաստանը, չորրորդում՝ Վրաստանը։

«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց ժողովրդականությունը ռուսների շրջանում: Մեղմ ու տաք կլիմայի, հետաքրքիր բնական լանդշաֆտների և պայծառ, շատերի կողմից սիրված խոհանոցի   շնորհիվ այդ երկրները հայտնվել են առաջատար հնգյակում՝ մայիսյան տոներին ընդառաջ տուրերի պահանջարկի առումով»,- նշվում է հետազոտությունում։

Հնգյակը եզրափակում է Ուզբեկստանը, որտեղ, փորձագետների կարծիքով, ռուսները մեկնում են պատմական տեսարժան վայրեր տեսնելու նպատակով:

Placeholder
Հայաստանը ներառվել է մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի երկրների եռյակում