«Լավաշ-Ժորա»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Առողջություն
12:33 11/04/2023
Հայաստան

«Լավաշ-Ժորա»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ):

Տեսչական մարմնից մանրամասնում են՝

- արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,
- պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի ծեփը եղել է թափված,
- սարքավորումները և գործիքները չեն պահվել նորոգ վիճակում,
- սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
 

Placeholder
«Լավաշ-Ժորա»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է