Արդեն ժամանակն է քիչ-քիչ կոնկրետ քայլեր ձեռնարկելու․ Չավուշօղլու
Քաղաքական
19:19 12/04/2023
Տարածաշրջան

Արդեն ժամանակն է քիչ-քիչ կոնկրետ քայլեր ձեռնարկելու․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 13-ին Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, նախատեսվում է երկու արտգործնախարարների հանդիպում։

Մևլութ Չավուշօղլուն օրեր առաջ անդրադարձել էր թուրք-եգիպտական հարաբերություններին և նշել, որ արդեն դեսպանների նշանակման  ուղղությամբ  աշխատանքներ սկսելու փոխադարձ համաձայնության են եկել։

«Մեզ Եգիպտոսում շատ լավ ընդունեցին, մեր այցը դրական մթնոլորտում անցավ։ Արդեն ժամանակն է քիչ-քիչ կոնկրետ քայլեր ձեռնարկելու»։

 

Placeholder
Արդեն ժամանակն է քիչ-քիչ կոնկրետ քայլեր ձեռնարկելու․ Չավուշօղլու