Վրաստանի նախագահը Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել 10 կալանավորի
Իրավունք
18:06 13/04/2023
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել 10 կալանավորի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 10 բանտարկյալների։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Վրաստանի նախագահի վարչակազմը։

«Վրաստանի նախագահը Սուրբ Զատիկի պայծառ տոնի կապակցությամբ ներում է շնորհել 10 դատապարտյալի, որոնցից հինգն ամբողջությամբ ազատվել են քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամկետից»,-ասվում է հաղորդագրությունում։

Զուրաբիշվիլիի վարչակազմը հավելել է, որ ևս երեք բանտարկյալների ազատազրկման ժամկետները կրճատվել են, և երկու դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պայմանական ազատությունից։

Placeholder
Վրաստանի նախագահը Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել 10 կալանավորի