Կինոն միայն արվեստ չէ, անգերազանցելի լծակ է. Արա Խզմալյան
Մշակույթ
11:33 14/04/2023
Հայաստան

Կինոն միայն արվեստ չէ, անգերազանցելի լծակ է. Արա Խզմալյան

«Տարին հագեցած է շատ կարևոր հոբելյանական տարեթվերով։ Բացի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը,  տարին նշանավորում ենք նաև անիմացիոն արվեստի 85-ամյակով, նշում ենք մեր մեծանուն  արվեստագետի՝ լեգենդար ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 85-ամյակը»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Նրա խոսքով, կինոն միայն արվեստ չէ, անգերազանցելի լծակ է, անգերազանցելի գործիքակազմ է երկրի  միջազգայնացման, միջազգային համագործակցությունն ընդլայնելու, քաղաքական կամ, այսպես ասած, փափուկ ուժի կիրառման տեսակետից և հենց այս գիտակցումից է, որ իրենք  հոբելյանական տարեթիվը դիտում են որպես կինոարվեստի և անցյալի  վերաիմաստավորման, և ներկայի խնդիրները մեղմացնելու, և ապագան կանխանշելու մի փայլուն առիթ։ 

Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների  հոբելյանական օրացույց և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, Խզմալյանի տեղեկացմամբ, այս տարի նախատեսվում է նաև միջազգային գիտաժողով։

Փոխնախարարն ասաց, որ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի համատեքստում էականորեն բարձրացել են կինոարտադրությանը  և կինոժառանգության պահպանությանը հատկացվող պետական միջոցները։ 2023 թվականին կինոնկարների արտադրության բյուջեն աճել է  70 տոկոսի չափով՝ 199 միլիոնից դառնալով 478 միլիոն, իսկ կինոժառանգության  հատկացումները 90 տոկոսով՝ կազմելով 93 միլիոն։

Ա. Խզմալյանի խոսքով, շատ մեծ բացթողում ունեն մեր ազգային արժեքների միջազգայնացման և հանրահռչակման տեսակետից, և ստեղծել են հատուկ դրամաշնորհային  անվանակարգ՝ փորձելով մեղմել այս մեծ բացը ոլորտում։

Placeholder
Կինոն միայն արվեստ չէ, անգերազանցելի լծակ է. Արա Խզմալյան