Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
Կրթություն, գիտություն
09:30 14/04/2023
Հայաստան

Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական  ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Այս մասին հայտնում է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նա։ 

Placeholder
Թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար