Հայաստանում ՀԷԿ-երի արտադրած հոսանքի ծավալները նվազել են
Տնտեսություն
19:00 15/04/2023
Հայաստան

Հայաստանում ՀԷԿ-երի արտադրած հոսանքի ծավալները նվազել են

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 մլրդ 678.9 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է է 21.9.1%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) նշված ամիսներին արտադրել է 608.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2022թ-ի հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 7.3%-ով։

Ըստ վիճակագրության՝ ՋԷԿ-երի արտադրությունը հունվար-փետրվարին ավելացել է 144.8%-ով և կազմել 830.7 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 0.8 մլն կՎտ ժամ՝ աճելով 2.0 անգամ։

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալները հունվար-փետրվարին նվազել են 4.4%-ով և կազմել 217.8 մլն կՎտ ժամ։

Վիճակագրության համաձայն՝ 2023թ-ի  հունվար-փետրվարին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 21.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7 անգամ։
 

Placeholder
Հայաստանում ՀԷԿ-երի արտադրած հոսանքի ծավալները նվազել են