Սալմա Հայեկը, Քոլին Ֆարելը, Ջենիֆեր Քուլիջը աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են
Մշակույթ
19:30 15/04/2023
Աշխարհ

Սալմա Հայեկը, Քոլին Ֆարելը, Ջենիֆեր Քուլիջը աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են

Դերասաններ Սալմա Հայեկը, Քոլին Ֆարելը և «White Lotus»-ի աստղ Ջենիֆեր Քուլիջը Time ամսագրի կողմից ճանաչվել են աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից։

Մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց նոր հարյուրյակում են նաև Զոի Սալդանան, Մայքլ Բ. Ջորդանը, Նիլ Գեյմանը, Դրյու Բերիմորը և ուրիշներ։  Ցուցակում են նաև կատակերգուներ, սպորտի աստղեր, գրողներ և այլ ազդեցիկ դեմքեր։

Time-ի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» վարկանշային ցուցակը կազմվում է 1999 թվականից։ Այն թարմացվում է ամեն տարի և կազմվում նախորդ տարիների վարկանիշի մասնակիցների, ինչպես նաև քննադատների քվեարկության հիման վրա։ Վերջնական ցանկը համաձայնեցնում է բացառապես ամսագրի խմբագրությունը։

 

Placeholder
Սալմա Հայեկը, Քոլին Ֆարելը, Ջենիֆեր Քուլիջը աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են