Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս. Բաբայան
Իրավունք
12:59 16/04/2023

Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. 

«Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս:

Հուսամ առաջիկա օրերին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները գոնե Հովիկ Աղազարյանի այդ դեպքերով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգան»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի անպարկեշտ բառապաշարի մասին երեկ ֆեյսբուքյան օգտատերերն էին ահազանգել։

«Facebook-ի օգտատերերն ահազանգում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի անպարկեշտ պահվածքի մասին:

Ի պատասխան օգտատերերից մեկի նամակին, որը պարզաբանում է խնդրել 5000 զոհի պատճառ դարձած Ադրբեջանի դրոշն այրելու համար ներողություն խնդրելու համար, Աղազարյանն արձագանքել է. «Ստի մաման ***, թե 5000»:

Մեկ այլ նամակի ի պատասխան Աղազարյանը սեռական բնույթի լկտի հայհոյանքներ է ուղղել  նամակի հեղինակ կնոջ հասցեին»,- գրել է Aysor.am-ը։ 

Placeholder
Ֆեյսբուքում պտտվում է Աղազարյանի լկտի վարքը կանանց հետ հաղորդակցվելիս. Բաբայան