Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է.
«Արամ Նիկոլյանը վառել է դրոշ հանուն որի
. Գուրգեն Մարգարյանին քնած տեղը կացնահարելով սպանել են այդ դրոշի ներքո
. Կացնահարողին հերոս են հռչակել այդ դրոշի ներքո
. Չինարիից մոլորված գյուղացի Կարեն Պետրոսյանին դաժանությամբ սպանել են այդ դրոշի ներքո
. Թթու ջուրից հովիվ Մանվել Սարիբեկյանին դաժանությամբ սպանել են այդ դրոշի ներքո
. Քյարամ Սլոյանին գլխատել են այդ դրոշի ներքո
. Հայկ Թորոյանին գլխատել են այդ դրոշի ներքո
. Հրանտ Ղարիբյանին գլխատել են այդ դրոշի ներքո
. Թալիշցի տարեց տղամարդուն՝ Վալերա Խալափյանին սպանել են իր տանը, կտրել ականջներն այդ դրոշի ներքո
. Թալիշցի տարեց կնոջը՝ Մարուսյա Խալափյանին, սպանել են իր տանը, կտրել ականջներն այդ դրոշի ներքո
. Թալիշցի Ռազմելա Խալափյանին սպանել են, կտրել ականջները այդ դրոշի ներքո
. Մի ամիս առաջ են սպանել ոստիկան Արմեն Բաբայանին այդ դրոշի ներքո
. Մի ամիս առաջ են սպանել ոստիկան Վալերի Դանիելյանին այդ դրոշի ներքո
.Մի ամիս առաջ են Սպանել ոստիկան Արարատ Գասպարյանին այդ դրոշի ներքո
. Գերի ընկած Շավարշ Մարգարյանին սպանել են այդ դրոշի ներքո
. Գերի ընկած Դավիթ Գիշյանին սպանել են այդ դրոշի ներքո
. Ջուղայի հազարավոր խաչքարերն են ոչնչացրել այդ դրոշի ներքո
. Ոչնչացրել են Շուշիի կերպարվեստի թանգարանը այդ դրոշի ներքո
. Ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այդ դրոշի ներքո
. Պղծել են Ղազանչեցոց եկեղեցին այդ դրոշի ներքո
. Ավելերել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Շուշիում այդ դրոշի ներքո
. Պղծել են Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցին այդ դրոշի ներքո
. Ավելերեն Ավետարանոցի Հայրենական պատերազմի հուշարձանը այդ դրոշի ներքո
. Ավերել են Սղնախի հայկական գերեմանոցը այդ դրոշի ներքո
. Ավերել են Մեծ Թաղերի հայկական գերեզմանոցն այդ դրոշի ներքո
. Ավերել են Մեծ Թաղերի Սուրբ Աստվածածին եկեղեցին այդ դրոշի ներքո
. Ոչնչացրել են մարշալ Սերգեյ Խանփերյանցի Արձանը այդ դրոշի ներքո
.Շռել են Վազգեն Սարգսյանի արձանի վրա այդ դրոշի ներքո
. 100 հազարավոր հայերի էթնիկ զտման են ենթարկել միայն վերջին 5 տարում՝ խլելով հողրերն այդ դրոշի ներքո
. 150 հազար արցախցի շրջափակման մեջ են ավելի քան երեք ամիս այդ դրոշի ներքո
. Արցախում գազը կտրում են այդ դրոշի ներքո
. Պաշարված Արցախում հիվանդ մարդիկ են մահացել այդ դրոշի պատճառով
. Ճարտարցի Սեյրան Սարգսյանին առևանգել են ու սպանել են այդ դրոշի ներքո
. Շուշիի մոտակայքում սպանել են խողովակ սարքող աշխատավորին այդ դրոշի ներքո
. Միջնակարգ դպրոցներում սովորեցնում են հայերին սպանել այդ դրոշի ներքո
. Մի դրվագով 19 գերի են սպանել, որոնցից 4-ը՝ կին այդ դրոշի ներքո
. Սեպտեմբերին հայ կանանց սպանել ու մասնատել են այդ դրոշի ներքո
. Անցած տարի սեպտեմբերին 200-ից ավելի հայ զինվոր են սպանել ու Հայաստանից գրավել Երևանից մեծ տարածք այդ դրոշի ներքո
. Ներքին Հանդի գյուղացու գերեզմանները, արոտավայրերը, արտերը գրավել են ու մի ճանապարհ է մնացել աշխարհին կապող այդ դրոշի ներքո
. Հայերի դեմ գործածել են անմարդկային ու անթույլատրելի ֆոսֆորային զենքեր ու կասետային ռումբեր այդ դրոշի ներքո
.Հայերի դեմ Սիրիայից տեռորիստներ են բերել այդ դրոշի ներքո
. Աղավնո գյուղն են հիմնովին վերացրել այդ դրոշի ներքո
.Հայերի նվաստացման պուրակ է բացվել այդ դրոշի ներքո
. Ճնշում են, նվաստացնում, խտրականության ենթարկում լեզգիներին, թալիշներին, ավարներին այդ դրոշի ներքո
. Բանտերում են պահում իրենց կոռումպացված իշխանության ընդդիմադիրներին այդ դրոշի ներքո
. Կոռուպցիայի մեջ խրված է այդ դրոշի ներքո գործող իշխանությունները
. Պատմությունը կեղծում են այդ դրոշի ներքո
. Գրող Աքրամ Այլիսլիի ականջն էին ուզում կտրել այդ դրոշի համար, որովհետև հայերին իր վեպում դրական լույսի ներքո է ներկայացրել
. Հայաստանում դավաճաններն են իշխում այդ դրոշի ներքո
. Գեներալ Գրիգորի Խաչատուրովը բանտում է նստած այդ դրոշի ներքո
. Այդ դրոշն են ուզում ծածանել Երևանի կենտրոնում՝ ոչնչացնելով հայերին»։