Ադրբեջանից հաղորդում են Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում «հերթական սադրանքի» մասին
Հասարակություն
17:58 16/04/2023
Հայաստան

Ադրբեջանից հաղորդում են Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում «հերթական սադրանքի» մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հերթական սադրանքն է կատարվել։

«Առաջնության կազմակերպիչները կախել են Ադրբեջանի և Թուրքիայի պատռված դրոշները։

Կադրերը տարածել են հայկական լրատվամիջոցները»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։

 

 

Placeholder
Ադրբեջանից հաղորդում են Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում «հերթական սադրանքի» մասին