Արթենյանները խնամքով են պահում անցյալ դարի «մոռացված» իրերը
Մշակույթ
20:39 17/04/2023
Տարածաշրջան

Արթենյանները խնամքով են պահում անցյալ դարի «մոռացված» իրերը

Ախալքալաք մունիցիպալիտետի Օրջա գյուղի գողտրիկ արհեստանոցների մեկում Մկրտիչ Արթենյանը խնամքով պահել է անցյալ դարի կենցաղային, գյուղատնտեսական և երաժշտական գործիքների մի քանի նմուշ։

Ինչպես գրում է Aliq.ge-ն, այսօր շատերին անծանոթ թվացող գործիքները 1900-ական թվականներին չափազանց կարևոր իրեր էին։ Ժամանակակից աշխատանքը թեթևացնող տեխնիկայի զարգացմանը զուգընթաց` այսօրինակ բազմաթիվ իրեր կորցրել են իրենց կիրառական նշանակությունը, դրանց թվում նաև երկանքը, որը Մկրտիչ Արթենյանը պահել է իր դարանում․

«Սա կենցաղային կարևոր նշանակության գործիքներից մեկն է, երկանքը ձեռքի աղորիք է, որ բաղկացած է զույգ տափակ, տաշած քարերից, օգտագործում էին ցորեն մանրելու նպատակով` ալյուր ստանալու համար»,- ասում է Արթենյանը։

Կենցաղային օգտագործման իրերից, թերևս, ամենահետաքրքիրներից մեկը խորոված պատրաստելու կարասն էր։

«Այս գեղեցիկ կարասը ծառայում էր որպես խորոված պատրաստելու հարմարանք։ Արտաքինից հիշեցնում է կավից պատրաստված սովորական կարաս, իսկ երբ բացում եք բերանը, ներսում հատուկ անցքեր կան` խորովածի շիշը մտցնելու համար, շուրջը էլեկտրականություն կա, իսկ ամենաներքևում թասն է, որ յուղն այդտեղ կաթի»,- պարզաբանում է Օրջա գյուղի բնակիչը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Placeholder
Արթենյանները խնամքով են պահում անցյալ դարի «մոռացված» իրերը