Փորձենք ապագայում տիեզերք թռչելու ճանապարհ հարթենք. Ջեյմս Բաղյան
Կրթություն, գիտություն
13:15 17/04/2023
Հայաստան

Փորձենք ապագայում տիեզերք թռչելու ճանապարհ հարթենք. Ջեյմս Բաղյան

«Միջոցառման նշանակալի իրադարձություը Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում «AMADEE-24- Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման» մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրելն է»,-«Թումո» կենտրոնում մեկնարկած «Գիտություն նորարարություն, ձեռներեցություն և տիեզերք» խորագրով հնգօրյա միջոցառման բացմանն ասաց էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության  ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյան

Նա հայտնեց, որ 2024 թվականին Հայաստանում տեղի կունենա AMADEE-24  միջոցառումը, որի մասին հայտնել է ավստրիական գործակալությունը, որն իրականացնելու Նորամուծության և ձեռներեցության  ազգային կենտրոնը:

Հայկ Մարգարյանի խոսքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունի և նման ծրագրերով միջազգային փորձը կբերվի մեր երկիր:

Տեսակապով ԱՄՆ-ից միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեց, միակ հայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը:

Նա ասաց, որ ԱՄՆ-ում վաղ առացոտ է՝ 4:00, բայց իր համար մեծ պատիվ է մասնակցել այդ միջացառմանը, և ուրախությամբ  արձանագրեց, որ Հայաստանն է ընտրվել AMADEE-24  միջոցառման անցկացման վայր:

Հայ տիեզերագնացը կարևորեց, որ այդ միջոցառման շրջանակներում շեշտը դրվելու է մարդկային գործոնի վրա, ինչպես նաև մոնիթորինգային սարքեր են օգտագործվելու:

«Փորձենք  ապագայում տիեզերք թռչելու ճանապարհ հարթենք»-հայտարարեց հայ միակ տիեզերագնացԸ

«Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը շնորհակալություն հայտնեց, որ կենտրոնին ընդգրկել են ծրագրի գործընկերների շարքում և տեղեկացրեց, որ երբ 15 տարի առաջ քննարկում էին «Թումո» կենտրոնը բացելու մասին, դեռ այն ժամանակ մտածում էին, որ վերջինս պետք է դարձնեն հայտնի մարդկան հետ հանդիպման վայր, որպեսզի նոր սերունդը երազի նմանվել իրենց, իսկ հայտնի մարդիկ մտածեն նոր սերնդի մասին:

 

Placeholder
Փորձենք ապագայում տիեզերք թռչելու ճանապարհ հարթենք. Ջեյմս Բաղյան