Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:
Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Անուշ Արշակյանը՝ հանդես գալով կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների կարգում: Մրցումների մեկնարկը 11:30-ին է:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: