Սբ Գևորգ եկեղեցու տարածքում  արձանագրել են չհամաձայնեցված գործողության դեպք
Մշակույթ
10:57 19/04/2023
Հայաստան

Սբ Գևորգ եկեղեցու տարածքում արձանագրել են չհամաձայնեցված գործողության դեպք

Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները Գեղարքունիք գյուղի Սբ Գևորգ եկեղեցու տարածքում  արձանագրել են չհամաձայնեցված գործողության դեպք։

Գյուղի բնակիչները   հուշարձանի  տարածքում խաչքար տեղադրելու համար դիմել են   ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ թույլտվություն ստանալու համար։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, համաձայն՝ ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների  ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հուշարձանի տարածքում չի թույլատրվել տեղադրել խաչքար։ Առաջարկվել է խաչքարը տեղադրել հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս, սակայն բնակիչները գիշերը պահպանական գոտու տարածքում իրականացրել են խաչքարի հիմքի նախապատրաստում։

 

Placeholder
Սբ Գևորգ եկեղեցու տարածքում արձանագրել են չհամաձայնեցված գործողության դեպք