Սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով
Սպորտ
18:20 21/04/2023
Հայաստան

Սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով

Իսրայելում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը մրցագորգ  են մտել 18-20 տարեկան երիտասարդները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ 

«Ցավոք, մեր տղաները դուրս մնացին պայքարից, փոխարենը՝ մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով:

Նանե Հակոբյանին բաժին հասավ  /65 կգ/  բրոնզե, Աննա Այվազյանին /50 կգ/՝ արծաթե:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին և 20-ին հասուն տարիքի հայ սամբիստները նվաճել էին երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզ մեդալներ:

Ապրիլի 22-ին մրցասպարեզ կմտնեն դեռահասները, 23-ին՝ պատանիները»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով