Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ
Սպորտ
20:57 22/04/2023
Հայաստան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

 Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցել է  Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ: Ալեքսանյանը ժամանակից շուտ հաղթանակ է տոնել` գերազանցելով մրցակցին 9:0 հաշվով:

Եզրափակիչ գոտեմարտը կկայանա ապրիլի 23-ին:

Placeholder
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ