Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայում էլեկտրաէներգիան կարող է գրեթե կրկնապատկվել: Այդ մասին ուկրաինական Klymenko Time պարբերականը գրել է Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով Ուկրաինայի էներգետիկայի և կոմունալ ծառայությունների պետական կարգավորման ազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Ուշչապովսկու հաղորդագրությունը։
«Դիտարկվում են էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մի քանի տարբերակներ։ Տարբերակներից են՝ 2,40 գրիվնա և 2,80 գրիվնա 1 կՎտ/ժ-ի համար»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է նա։
Ուշչապովսկին Ուկրաինայի քաղաքացիների համար սակագների բարձրացումը բացատրել է էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման բարձր գնով։
Ըստ Klymenko Time-ի՝ մինչև ապրիլի 30-ը ուկրաինացիները պետք է էլեկտրաէներգիայի համար վճարեն 1,44 գրիվնա մեկ կՎտ/ժ-ի համար ամսական 250 կՎտ/ժ-ից պակաս սպառման համար և 1,68 գրիվնա՝դրանից ավել սպառման ժամանակ: