Վրաստանի հատուկ ծառայությունը ձերբակալել է ԻՊ խմբավորման առաջնորդին
Քաղաքական
12:03 22/04/2023
Տարածաշրջան

Վրաստանի հատուկ ծառայությունը ձերբակալել է ԻՊ խմբավորման առաջնորդին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլուն, որը Սիրիայում կռվել է «Իսլամական պետության» կողքին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պակսաշվիլին կալանավորվել է դատարանի որոշման հիման վրա, նրան համարում են ԻՊ խմբավորման առաջնորդներից մեկը։

Հետաքննության տվյալներով՝ Պակսաշվիլին Սիրիայում է 2013 թվականից։ Ենթադրվում է, որ 2013-2015թթ. Պակսաշվիլին եղել է «ռազմական էմիրներ» Կեսար և Ցիսկարա Տոխոսաշվիլիների խմբի անդամ։ Տոխոսաշվիլի եղբայրներն արդեն ձերբակալվել են իրավապահների կողմից։

«Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը կամ օտարերկրյա պետության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությանը համագործակցելը կամ ահաբեկչական գործունեությանն աջակցելը» հոդվածով ԻՊ-ի նախկին մարտիկին սպառնում է 10-ից 17 տարվա ազատազրկում։
 

Placeholder
Վրաստանի հատուկ ծառայությունը ձերբակալել է ԻՊ խմբավորման առաջնորդին