Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է․ Թուրքիայի «Աշխատավորական կուսակցություն»
Քաղաքական
19:36 24/04/2023
Տարածաշրջան

Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է․ Թուրքիայի «Աշխատավորական կուսակցություն»

Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում:

«Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։

Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու ենք լուսավոր և ազատ օրեր»,- փոխխանցում է Ermenihaber-ը։ 

Placeholder
Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է․ Թուրքիայի «Աշխատավորական կուսակցություն»