ՀԴՄ կանոնների խախտում է արձանագրվել 851 հարկ վճարողի մոտ
Տնտեսություն
12:47 25/04/2023
Հայաստան

ՀԴՄ կանոնների խախտում է արձանագրվել 851 հարկ վճարողի մոտ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կոմիտեից հայտնում են՝  2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 305.9 մլն դրամի չափով տուգանք:

Placeholder
ՀԴՄ կանոնների խախտում է արձանագրվել 851 հարկ վճարողի մոտ