Եկեք «Գործունեության ծանուցման մասին» օրենքի անունը դնենք պետական տուրքի մասին օրենք. Թադևոս Ավետիսյան
Տնտեսություն
13:40 26/04/2023
Հայաստան

Եկեք «Գործունեության ծանուցման մասին» օրենքի անունը դնենք պետական տուրքի մասին օրենք. Թադևոս Ավետիսյան

«Եթե ծանուցումն ավելորդ է և պետական տուրքն է մնում, է եկեք այդ գորունեության անունը դնենք պետական տուրք, ասենք՝ այդ գործունեության համար մեկ անգամ  պետական տուրք պետք է վճարես»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ակնարկելով քննարկվող «Գործունեության ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Վերոնշյալ և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը զեկուցելիս Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հայտնեց, որ օրենքով 19 գործունեության համար ծանուցման գործընթաց է անցկացվում և ներկայացված նախագծերով նախատեսվում է 6 տեսակից հանել ծանուցման պահանջը, ևս 6-ը փոփոխել և ավելացնել մեկ ծանուցվող տեսակ:

Հայտնելով, որ ծանուցման պահանջի վերացումն այդ ոլոտներում արտադրությունը կխթանի՝ փոխնախարարն ասաց. «Ծանուցումը լրացուցիչ բեռ է և բյուրոկրատական քաշքշուկ տնտեսվարողների համար»:

«Այս տրամաբանության մեջ՝ 19-ից 6-ը հանելը, մեկը ավելացնելը, փոփոխությունը դառնում է արհեստական: Եթե գործունեության ծանուցումը անիմաստ է ապա մնում է միայն պետական տուրքը 19 գործունեության տեսակի համար»,-հայտարարեց Ավետիսյանը:

Անի Իսպիրյանը հայտնեց, որ, ըստ օրենքի, ծանուցումը հաշվառումն է և քանի որ քննարկվող 6 ոլորտում գործունեություն սկսելու ծանուցումներ կա՛մ չկան, կա՛մ փոքր ծավալների են, ապա օրենսդրական փոփոխությամբ գնում են վարչարարության պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտների զարգացմանն աջակցելու:

Փոխնախարարի խոսքով՝ ծանուցման պահանջից ազատման նպատակն է թորած ալկոհոլային խմիչքների արտագրության գործունեության տեսակների տարանջատումը, հստակեցումը, իսկ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության թուլտվության համար սահմանվել է տուրքերի առավել մատչելի դրուքաչափ:

Նրա խոսքով՝ ծանուցման պահանջից ազատվում են անասնաբուժության ոլորտում արտադրվող կենսապատրաստումների արտադրությունը, անասնաբուժասանիտարական փորձաքննությունը,  բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությունը և վաճառքը, լիկյորների և մինչև 9 տոկոս սպիտայնություն պարունակող այլ խմիչքների արտադրությունը, գինու, մրգի և հատապտղային այլ միջոցներից ստացված ալկոհոլային խմիչքների և գարեջի արտադրությունը, իսկ ծանոցվող գործունեություն է սահմանվում վիսկու և ռոմի արտադրությունը: Բոլոր այդ գործունեությունները սկսվում են մեկ անգամ տուրք վճարելով:

Օրենքի անցումնային ժամանակահատված է սահմանվել 6 ամիսը:

Placeholder
Եկեք «Գործունեության ծանուցման մասին» օրենքի անունը դնենք պետական տուրքի մասին օրենք. Թադևոս Ավետիսյան