Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Օմանի ծոցում նավթային տանկերի առևանգման մեջ
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի կողմից Օմանի ծոցում առգրավվել է Մարշալյան կղզիների դրոշով նավթատար նավը։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որին անդրադարձել է «Ռիա Նովոստի»-ն։
«Ապրիլի 27-ին, տեղական ժամանակով 13:15-ին, Մարշալյան կղզիների դրոշով Advantage Sweet նավթատարը միջազգային ջրերով անցնելիս առևանգվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի կողմից »,-ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի հայտարարության մեջ:
ԱՄՆ ռազմածովային ուժերը պնդում են, որ Իրանի գործողությունները «հակասում են միջազգային իրավունքին և խախտում են անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»։
«Իրանի իշխանությունները պետք է անհապաղ բաց թողնեն նավթատարը»,-ասվում է հայտարարության մեջ։