Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ  փառատոնը
Մշակույթ
13:03 27/04/2023
Հայաստան

Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ փառատոնը

Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Նախագծի հեղինակը «Մանուկյան» ընկերությունն է, իրականացնողը՝  «I LINK» հասարակական կազմակերպությունը:

Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է:

HAY-AT JAZZ ջազային փառատոնի ծրագիրը.

Մայիսի 4
Ձիթողցյանների թանգարանի բակ
MALKHAS JAZZ BAND
Լևոն Մալխասյան- ստեղնաշարային գործիքներ
Նիկողայոս Վարդանյան- կոնտրաբաս
Արամո- հարվածային գործիքներ

Մայիսի 5
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակ
USUAL SUSPECTS
Արտո Թունջբոյաջյան- հարվածային գործիքներ, վոկալ
Կարեն Մամիկոնյան- ստեղնաշարային գործիքներ
Տիգրան Սուչյան- շեփոր
Արտյոմ Մանուկյան- թավջութակ

Մայիսի 6
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակ
KAREN MAMIKONYAN NEW TRIO
Կարեն Մամիկոնյան- ստեղնաշարային գործիքներ
Արտյոմ Մանուկյան- թավջութակ
Կարեն Քոչարյան- հարվածային գործիքներ

Մայիսի 7
«Ասլամազյան քույրեր» պատկերասրահի բակ
VAHAGN AND ARTYOM
Վահագն Հայրապետյան- ստեղնաշարային գործիքներ
Արտյոմ Մանուկյան-թավջութակ

Բակը (բարբ.՝ հայաթ) գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրու «հայաթներ»-ում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի:

 

Placeholder
Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ փառատոնը