Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը
Քաղաքական
12:20 27/04/2023

Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը

Ապրիլի 26-ին Թուրքիայի քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսացկության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ այցելել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր:

«Էրմենիհաբերը» գրում է, որ թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այցի ընթացքում տարբեր դրվագներ են արձանագրվել։ Տեսանյութերից մեկը լայն քննարկման առարկա է դարձել սոցհարթակում։

Տեսանյությում երևում է, թե ինչպես է ընտրարշավների ընթացքում իրեն սպասարկող ավտոբուսի մեջ գտնվող նախագահի ընդդիամադիր թեկնածուն փողոցում կանգնած մի տղամարդու ի պատասխան ցույց տալիս «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը:

Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն նման ժեստ էր ցույց տվել նաև 2017-ին, երբ քայլերթ էր իրականացնում` ի նշան այդ օրերին ԺՀԿ փոխնախագահ Քադրի Էնիս Բերբերօղլուի ձերբակալման դեմ ունեցած բողոքի:

Placeholder
Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը