Դին Լիրեն. Առաջին չինացին, ով դարձավ Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը
Աշխարհում
23:18 30/04/2023
Աշխարհ

Դին Լիրեն. Առաջին չինացին, ով դարձավ Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը

Չինացի Դին Լիրենը կիրակի օրը թայ-բրեյքում պարտության մատնեց ռուս Յան Նեպոմնյաշչիին և դարձավ աշխարհի 17-րդ չեմպիոնը:

Նշենք, որ հանդիպումը կայացել է Աստանայում։

Նեպոմնյաշչին երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում: 2021 թվականին նա 3,5:7,5 հաշվով պարտվել է նորվեգացի Մագնուս Կարլսենին: 2022 թվականին ռուսաստանցին կրկին հաղթեց հավակնորդների մրցաշարում։

Երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվեց չեմպիոնական մրցախաղից, ՖԻԴԵ-ն որոշում կայացրեց` մրցախաղն անցկացնել հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենի միջև:

Այսպիսով, հաղթելով Նեպոմնյաշչիին՝ Դին Լիրենը դարձավ չինացի առաջին աշխարհի չեմպիոնը:

Placeholder