Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիզ Թրասին հանձնել են իր նստավայրից անհետացած իրերի, այդ թվում՝ հողաթափերի հաշիվը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասին 2022 թվականի համար 12 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հաշիվ են ներկայացրել՝ սննդի և խմիչքի, ինչպես նաև խալաթների և հողաթափերի ծախսերը հոգալու համար, որոնք ենթադրաբար անհետացել էին նրա պաշտոնական նստավայրից՝ Չիվնինգ-հաուսից, երբ նա արտաքին գործերի նախարար էր։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:
Թերթի համաձայն՝ նախարարների գրասենյակը Թրասին ուղարկել է Չիվնինգ Մանորում նրա բնակության ծախսերի հաշիվ-ապրանքագիրը, որտեղ նա հյուրեր է ընդունել 2022 թվականին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
«Պաշտոնյաները կապ են հաստատել Թրասսի հետ և հասկացրել, որ նա պետք է վճարի իր պաշտոնավարման ընթացքում անհետացած իրերի, ինչպես նաև սննդի և գինու համար, որը նա և իր օգնականներն օգտագործում էին այնտեղ։ Նրանք նաև հայտնել են, որ այդ ժամանակահատվածում անհետացել են նաև սրբիչներ, խալաթներ ու նույնիսկ հողաթափեր, և նրան խնդրել են վճարել»,- ասել է անանուն աղբյուրը։
Թերթի տվյալներով՝ բրիտանական կառավարությունը վճարում է միայն նստավայրում պաշտոնական միջոցառումների համար, իսկ անձնական հյուրերին հյուրասիրելու կամ կուսակցական հանդիպումներ անցկացնելու ծախսերի համար չի վճարում։
Ինչպես Times-ին ասել է քաղաքական գործչի ներկայացուցիչը, Թրասը նախատեսում է վիճարկել այդ որոշումը, քանի որ այն կարող է պարունակել ինչպես անձնական, այնպես էլ պաշտոնական ծախսեր: