Վրաստանում պահանջում են արգելել փողոցային առևտուրը
Տարածաշրջան
18:38 01/05/2023
Տարածաշրջան

Վրաստանում պահանջում են արգելել փողոցային առևտուրը

Վրաստանի Զուգդիդի քաղաքի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արգելել փողոցային առևտուրը։ Aliq.ge-ի փոխանցմամբ, ի նշան բողոքի՝ նրանք փորձել են փակել շուկայի մուտք տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

Ցույցի մասնակիցներն ասել են, որ փողոցում ամեն ինչ վաճառում են, ինչի պատճառով գնորդն այլևս շուկա չի մտնում։ Իրենց եկամուտների կրճատման պայմաններում, ի տարբերություն փողոցում առևտուր անող առևտրականների, ստիպված են վճարել նաև շուկայում սահմանված հարկերը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Placeholder