Վրաստանում կասեցվել է 2 մլն դոլարի ուրանի վաճառք
Իրավունք
20:33 01/05/2023
Տարածաշրջան

Վրաստանում կասեցվել է 2 մլն դոլարի ուրանի վաճառք

Վրաստանի դատախազության հետ համատեղ իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Պետական ​​անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է ապօրինի կերպով վաճառել ռադիոակտիվ նյութ։

Jnews-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածը ծրագրել է ռադիոակտիվ նյութը իրացնել Փոթիում 2 000 000 ԱՄՆ դոլլարով։

«Ռադիոլոգիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ զննության ժամանակ առգրավված զանգվածը պարունակում է ուրան ռադիոակտիվ նյութ և պատկանում է միջուկային նյութերի կատեգորիային։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 230-րդ հոդվածի 1-ին մասով՝ միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ թափոնների, ռադիոակտիվ նյութերի հետ ապօրինի վարվել, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով։

Placeholder
Վրաստանում կասեցվել է 2 մլն դոլարի ուրանի վաճառք