«Արձագանքները ցույց են տալիս՝ ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Փաշինյանին»
Քաղաքական
17:50 01/05/2023
Հայաստան

«Արձագանքները ցույց են տալիս՝ ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Փաշինյանին»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը գրում է. 

«Այսօր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզն հարցազրույցում ասել է․«‎Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խնդիրը հայկական ընդդիմության և սփյուռքի հակազդեցությունն է»։

Չնայած բոլոր քննադատություներին, որերորդ անգամ այսպիսի արձագանքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ի՞նչու են արվում այսպիսի հայտարարությունները.

Թուրքիայի և Ադրբեջանի  բարձրաստիճան պաշտոնյաների, հիմա էլ Բրայզայի այս հայտարարույթյունները նպատակ ունեն միջազգային հանրության, ՀՀ գործընկերների աչքին հայկական ընդդիմությանը և Սփյուռքին ապակառուցողական տարրեր ներկայացնելուն և նրանց դերակատարության աճը կանխելուն։

Մինչդեռ իրականում այս հայտարարությունները պետք է ուղենիշ դառնան բոլորիս համար, որովհետև որերորդ անգամ մատնանշվում է Թուրքիայի և Ադրբեջանի համար ամենաշատ խնդիրներ ստեղծող գործոնները, հետո արդեն սովորույթի և զարմանալի պատահականության հետևանքով Հայաստանում իշխող ուժի կողմից սկսում է սաստկանալ նույն այդ ուժերի դեմ պայքարը»։

Placeholder
«Արձագանքները ցույց են տալիս՝ ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Փաշինյանին»