Գառնիկ Դանիելյան. Արհեստական դեֆիցիտի պատճառով հեղուկ գազը 100 դրամից դարձել է 200-220 դրամ
Քաղաքական
17:55 02/05/2023
Հայաստան

Գառնիկ Դանիելյան. Արհեստական դեֆիցիտի պատճառով հեղուկ գազը 100 դրամից դարձել է 200-220 դրամ

Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ ավտոմեքենա ներկրող ընկերությունների համար ստեղծվող արհեստական խոչընդոտներին, ՌԴ գյուղմթերք արտահանող հայկական բեռնատարների խնդիրներին, հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի պատճառներին։

«Մի քանի օր է՝ ինչ ավտոմեքենա ներկրողներն ահազանգում են, որ Վրաստանի կողմից իրականացվում են անհասկանալի սանկցիաներ 45 հազար և ավելի դոլար արժողությամբ մեքենաների ՌԴ արտահանման դեպքում»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, այլընտրանքն Իրանի տարածքով կամ ինքնաթիռի միջոցով ՌԴ հասցնելն է, ինչը լրացուցիչ ծախսեր է պահանջում։

«Նման իրավիճակում պատասխանատու մարմինները պետք է գործեին շատ օպերատիվ, պահանջեին պարզաբանում և լուծում տային հարցին՝ անորոշության մեջ չթողնելով տնտեսվարողներին։ Նշեմ, որ այդ ընկերությունների մեծ մասը խոշոր հարկատուների ցանկում են, և նրանց իրավունքների անխոչընդոտ գործունեությունը բխում է մեր պետության շահերից»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով, իրեն ահազանգել են Վերին Լարսում բեռնափոխադրող մեքենաների կուտակումների մասին։

«Ցածր թողունակության հետևանքով գյուղմթերքը փչանում է՝ մեծ վնասներ պատճառելով գյուղատնտեսներին ու ձեռնարկատերերին։ Այս թեմայով իմ բազմաթիվ ահազանգերին, հարցազրույցներին արձագանքեցին, որ խնդիրը տեխնիկական է։ Եթե իսկապես խնդիրը տեխնիկական է, ինչո՞ւ այն չի վերաբերում վրացական մեքենաներին։ Իմ տեղեկություններով, մոտ 2 հազար մեքենա սպասում է իր հերթին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գ. Դանիելյանի խոսքով, Վերին Լարսում ստեղծված իրավիճակով է պայմանավորված նաև Հայաաստանում հեղուկ գազի արհեստական դեֆիցիտը, ինչի հետևանքով վերջին օրերին հեղուկ գազի գինը 110 դրամից հասել է 200-220 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Գառնիկ Դանիելյան. Արհեստական դեֆիցիտի պատճառով հեղուկ գազը 100 դրամից դարձել է 200-220 դրամ