2022թ.-ին բանկերի 20%-ից ավել շահութաբերությունը հիմնականում ապահովվել է նոր հաճախորդների մեծ ներհոսքով.Մարտին Գալստյան
Տնտեսություն
18:07 02/05/2023
Հայաստան

2022թ.-ին բանկերի 20%-ից ավել շահութաբերությունը հիմնականում ապահովվել է նոր հաճախորդների մեծ ներհոսքով.Մարտին Գալստյան

«Վարկային շուկայում արձանագրվել է ակտիվների աճ, վարկերն աճել են շուրջ 16 %-ով, որը համադրելի է եղել 2020թ-ին նախորդող մինչ քովիդային շրջանի միջին աճի տեմպերին»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Հայտնելով, որ վարկերի համեմատ առաջանցիկ աճել են ավանդները՝ ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարն ասաց. «Արտաքին ոչ ռեզիդենտ համարվող սուբյեկտների մուտքերով համակարգ, մենք ունենք մի իրավիճակ, որ ավանդների աճը գերազանցել է վարկերի աճին»:

Գալստյանի ներկայացմամբ՝ սպառողական, գյուղոլորտի և բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել է 10-12 % աճ, իսկ հիպոթեկային վարկերի մասով պահպանվել են նախորդ տարիներին արձանագրված բարձր տեմպերը:

«Հիպոթեկային և գյուղատնտեսական չաշխատող վարկերը 2 %-ից ցածր են, սպառողական չաշխատող վարկերը 6 %-ի մակարդակի է, երբ քովիդյան շոկային տարում հասել էր 12 %-ի, իսկ բիզնես վարկերի չաշխատող հատվածը 4 % է»,-տեղեկացրեց Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ 2022թ. բանկերի շահութաբերությունը 20%-ից ավել է եղել, որի աճին հիմնականում նպաստել են ոչ տոկոսային եկամուտների աճը՝ պայմանավորված նոր հաճախորդների մեծ ներհոսքի արդյունքում վճարահաշվարկային և արտարժութային գործառնությունների զգալի աճով:

Placeholder
2022թ.-ին բանկերի 20%-ից ավել շահութաբերությունը հիմնականում ապահովվել է նոր հաճախորդների մեծ ներհոսքով.Մարտին Գալստյան