Թբիլիսիում քննարկել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր
Տնտեսություն
12:22 02/05/2023
Տարածաշրջան

Թբիլիսիում քննարկել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 1-ին հանդիպում է  ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են  Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։

Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։

Placeholder
Թբիլիսիում քննարկել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր