Եթե այս աննախադեպ ձևաչափով քննարկումն առնվազն միջանկյալ հայտարարության տեսքով չարձանագրվեց, ապա ԱՄՆ-ի համար այն կլինի ձախողում.Հակոբ Բադալյան
Քաղաքական
10:22 03/05/2023
Հայաստան

Եթե այս աննախադեպ ձևաչափով քննարկումն առնվազն միջանկյալ հայտարարության տեսքով չարձանագրվեց, ապա ԱՄՆ-ի համար այն կլինի ձախողում.Հակոբ Բադալյան

«Վաշինգտոնյան քննարկումներն աննախադեպ առարկայականություն են պարունակում՝ գոնե ինչ-որ արդյունք արձանագրելու համար, որովհետև, եթե այս աննախադեպ ձևաչափով քննարկումն առնվազն միջանկյալ հայտարարության տեսքով չարձանագրվեց, որն ինչ-որ նոր իրավիճակի մասին կխոսի, ապա Միացյալ Նահանգների համար այն կլինի նկատելի ձախողում»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Նա նկատեց, որ եթե ԱՄՆ-ը ակտիվ դիվանագիտության միջոցով կազմակերպել է նման ձևաչափի հանդիպումը, ապա որոշակի հաշվարկներ է արել և որոշակի արդյունք, առնվազն հանրայնորեն մատուցելու, կարող են ստանալ:

«Այն ամենևին չի նշանակում, որ ստանալու են խաղաղության համաձայնագիր, բայց գոնե ցույց տալու ինչ-որ բան հաշվարկել են»,-ասաց Բադալյանը և հավելեց. «Եթե ստացվի մի փաստաթուղթ, որը հակոտնյա կլինի նոյեմբերի 9-ի փաստաթղթին և դրան հաջորդած 3 փաստաթղթերին, ապա ստացվում է դրանց ապալեգիտիմացում, քանի որ երկու փաստաթուղթ միմյանց դեմ են և մեկը պետք է դուրս գա շարքից: Սա բավականին վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել, որովհետև կսրի դիմակայությունը, երկու իրարամերժ փաստաթղթերով: Ստացվում է, որ մի փաստաթղթի տերը ԱՄՆ-ն է՝ որքան էլ ֆորմալ իմաստով Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության արդյուքում է ստեղծվել, և մյուս փաստաթղթի տերը ՌԴ-ն է: Այդ ամբողջը ենթադրում է իր աշխարհաքաղաքական շրջանակը՝ Թուրքիա, Իրան»:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Ռուսաստանը եթե տեսնի իր ռազմավարական հետաքրքրություններին սպառնացող որևը համաձայնություն կամ գործընթաց՝ իր հնարավորությունների շրջանակներում հակազդելու է և ԱՄՆ-ը Ռուսաստան-Չինաստան-Իրան եռանկյունու հետ է գործ ունենալու:
 

Placeholder
Եթե այս աննախադեպ ձևաչափով քննարկումն առնվազն միջանկյալ հայտարարության տեսքով չարձանագրվեց, ապա ԱՄՆ-ի համար այն կլինի ձախողում.Հակոբ Բադալյան