«Հրապարակ». Ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված այս 70 հազար դոլարից ավելի գումարը
Օրվա մամուլ
08:57 03/05/2023
Հայաստան

«Հրապարակ». Ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված այս 70 հազար դոլարից ավելի գումարը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել Ջեմմա Թադևոսյան անհատ ձեռնարկատիրոջը՝ Փաշինյանի հորինած Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։

Նշենք, որ «Ջեմմա Թադևոսյան» ԱՁ-ի հետ 2022 թվականին պետական հիմնարկները բավականին մեծ արժողությամբ պայմանագրեր են կնքել, օրինակ, ԵՊՀ-ն՝ 84 մլն և 7 մլն դրամի, ՊՆ-ն՝ 17 մլն և 3 մլն դրամի։ Բայց մենք համացանցում ոչինչ չհայտնաբերեցինք այդ ԱՁ-ի հետ կապված:

Կարծում ենք` դրա տակ այլ անձինք են թաքնված: Հարցում ենք արել` պարզելու, թե ովքեր են բանախոսություններով հանդես եկել, ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված այս 70 հազար դոլարից ավելի գումարը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Ինչի վրա է ծախսվել «Քաղաքացու օրվա» համար դուրս գրված այս 70 հազար դոլարից ավելի գումարը