Սելահաթթին Դեմիրթաշն աջակցությունն է հայտնել Քեմալ Քըլըչդարօղլուին
Քաղաքական
17:45 04/05/2023
Տարածաշրջան

Սելահաթթին Դեմիրթաշն աջակցությունն է հայտնել Քեմալ Քըլըչդարօղլուին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով այժմ գտնվում է անազատության մեջ, բացահայտ իր աջակցությունն է հայտնել «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։ 

Նա իր Twitter-յան էջում գրառում է կատարել, որտեղ գրել է․ «Թուրքիայի 13-րդ նախագահ հարգարժա՛ն Քըլըչդարօղլու, Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում։ Ի սրտե հավատում եմ, որ վերջ կդնեք պառակտված վիճակին, հասարակական խաղաղություն կապահովեք, և Թուրքիան կբարգավաճի, կխաղաղվի։ Իմ ձայնը Ձերն է»։

Placeholder
Սելահաթթին Դեմիրթաշն աջակցությունն է հայտնել Քեմալ Քըլըչդարօղլուին