Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը կին առաջնորդների համաժողովի կազմակերպման գնման գործընթացը կիրականացնի օրենքով սահմանված ընթացակարգը չկիրառելով
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով 2023 թվականին Երևանում անցկացվելիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովը կկազմակերպի «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված նախաորակավորման ընթացակարգը չկիրառելով :
Համաժողովի կազմակերպումը կդիտարկվի օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով, որպես խորհրդատվական ծառայություն:
«Գնման ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակից կճանաչվի այն մասնակիցը, որի առաջարկած գնին և հրավերով սահմանված ոչ գնային պայմաններին հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը կլինի ամենաբարձրը: Այս ընթացակարգի նպատակն է ունենալ բարձորակ կազմակերպիչ, ով լավագույնս կիրականացնի բացման և փակման արարողությունները, հյուրերի դիմավորման և ճանապարհման ծառայություններն, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցերը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,-ասվում է նախագծում::