Չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք. Մհեր Գրիգորյան
Առողջություն
11:48 04/05/2023
Հայաստան

Չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք. Մհեր Գրիգորյան

«Նախագծով առաջարկում ենք ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Նրա խոսքով՝ 2001 թվականի Հայաստանում լիցենզավերման համակարգը իբչ-ինչ պատճառներով կասեցվել էր, իսկ վերջին 5 տարիների շփումները ցույց են տալիս, որ բարեփոխումներն անհնար են առանց մարդկային ներուժի զարգացման:

Ավանեսյանը հայտնեց, որ ներկայում բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, այն ստանում են բժշկական հաստատությունները:

Ըստ նախարարի՝  լիցենզավորման շնորհիվ բուժաշխատողները հնարավորություն կստանան ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու:


«Մենք չունենք լիցենզավորման համակարգ, և այլ երկրներում բժշկի լիցենզիա չունենալը դիտարկվում է տարօրինակ երևույթ: Իհարկե, մենք հավաստում ենք նրա կրթության վկայագիրը՝ դիպլոմը, բայց լիցենզիան այն փաստաթուղթն է, որը ճանաչում է բժշկի՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նիստը նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ապագայում առողջապահական ծառայությունների մատուցումը համացանցով շատ տարածված է լինելու, և պետք է մտածել՝ ինչպես կարգավորել դաշտը:

«Ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք, այսինքն՝ լիցենզավորենք, բայց պարզվի, որ այդ ծառայություն հնարավոր է մատուցել առանց լիցենզիայի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
 

Placeholder
Չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք. Մհեր Գրիգորյան