Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը  կազմել է 3.2%
Տնտեսություն
12:38 04/05/2023
Հայաստան

Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. ապրիլը 2022թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։
 

Placeholder
Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%