Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Washington Post. Սպիտակ տունը նախազգուշացրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի մոտալուտ նոր ալիքի մասին
Սպիտակ տունը նախազգուշացվել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի մոտալուտ նոր ալիքի մասին: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Washington Post-ը։
«Ոչ ոք չի ասում, որ հավանականությունը զրոյական է։ Իսկ 80%-ի մասին ոչ ոք չի խոսում։ Սա ավելին է, քան անսահման փոքր հավանականությունը, և ոչ մի դեպքում՝ չկասկածվող փաստ»,-ասում է Հարվարդի բժշկական դպրոցի իմունոլոգ և վիրուսաբան Դեն Բարուխը:
Նա խոսել է Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին, որի ընթացքում Բայդենի վարչակազմը զրույց է ունեցել վիրուսաբանության ոլորտի տասը առաջատար փորձագետների հետ։
Նրա խոսքերը հաստատում է գիտնական Էրիկ Տոպոլը։ Ըստ վիրուսաբանների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր ալիքի հավանականությունը 20 % է։
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չեղարկել է COVID-19-ի համաճարակի կարգավիճակը։