Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթում է թուրք մրցակցին ու դուրս գալիս 1/4 եզրափակիչ
Սպորտ
21:48 08/05/2023
Հայաստան

Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթում է թուրք մրցակցին ու դուրս գալիս 1/4 եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթում է թուրք մրցակցին ու դուրս գալիս 1/4 եզրափակիչ։ Մեր մարզիկի համար քիչ թե շատ բարդ ստացվեց միայն առաջին ռաունդը, որտեղ Հովհաննիսյանը  հաղթեց 3։2 հաշվով։ 2-րդ ռաունդում հայ մարզիկը պարզապես քարուքանդ արեց թուրք մրցակցին։ Մի շարք ուժգին հարվածներ, 3 նոկդաուն, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։

1/4 եզրափակիչում մեր մարզիկը կմրցի վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ»։

Placeholder
Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթում է թուրք մրցակցին ու դուրս գալիս 1/4 եզրափակիչ