Թուրքիան ռուսական գազի դիմաց վճարման հետաձգման իրավունք է ստացել
Տնտեսություն
17:00 10/05/2023
Աշխարհ

Թուրքիան ռուսական գազի դիմաց վճարման հետաձգման իրավունք է ստացել

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են հետաձգել ռուսական գազի դիմաց վճարումները 600 միլիոն դոլարի չափով, իսկ մինչև 4 միլիարդ դոլարի վճարումները կարող են հետաձգվել մինչև հաջորդ տարի: «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը մայիսի 3-ին ասել է, որ Թուրքիան «Գազպրոմի» հետ քննարկել է գազի գնի կտրուկ բարձրացումից հետո վճարումների մի մասի հետաձգման հարցը և ձեռք է բերվել պայմանավորվածություն։

«Պաշտոնապես 600 միլիոն դոլարի վճարումը հետաձգվել է մինչև հաջորդ տարի: Էներգիայի գների աճը մեծ ազդեցություն է ունեցել դրա վրա»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը՝ նշելով, որ Թուրքիան կարող է հետաձգում ստանալ նմանատիպ այլ վճարումների համար առաջիկա ամիսներին՝ կախված էներգիայի գների դինամիկայից:

«Համաձայնագրի շրջանակներում՝ էներգակիրների համար մինչև 4 միլիարդ դոլարի թուրքական վճարումները Ռուսաստանին կարող են հետաձգվել մինչև հաջորդ տարի»,-գրում է Reuters-ը, հայտնում են աղբյուրները։

Placeholder
Թուրքիան ռուսական գազի դիմաց վճարման հետաձգման իրավունք է ստացել