Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական կողմն ունի 3 վիրավոր. Ադրբեջանը ԶՈւ-ն կրակ է բացել վիրավոր զինծառայող տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՊՆ
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: